«Լիվերպուլի» առաջատար պաշտպան Վիրջիլ վան Դայքը, որը նախորդ ամսին ծնկի ծանր վնասվածք էր ստացել, սկսել է վերականգնողական փուլը:
Daily Mail-ի հաղորդմամբ, հոլանդացին թեթև մարզում է անցկացրել, սակայն վերականգնման հստակ ժամկետ չի նշվում:
Վան Դայքը ծնկի վնասվածքը ստացել էր ԱՊԼ-ի 5-րդ տուրի շրջանակում՝ «Էվերթոնի» դեմ խաղում: Ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանների վնասվածք: