Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով վնասվածք էր ստացել Գերմանիայի հետ Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում, բաց կթողնի Արքայական ակումբի աառջիկա խաղերը: Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը:
34-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ոտքի մկանային վնասվածք: Այսպիսով, Ռամոսը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ «Վիլյառեալի», «Ինտերի» ու «Ալավեսի» դեմ խաղերում: