Ռուսական «Տամբովի» ֆուտբոլիստները որոշել են բոյկոտել թիմի առաջիկա հանդիպումները՝ աշխատավարձի ուշացման պատճառով: Այս մասին հայտարարել է ակումբի սպորտային տնօրեն Պավել Խուդյակովը:
«Մի քանի օր առաջ հանդիպել եմ խաղացողների հետ, նրանք վճռական են տրամադրված: Ճիշտ է, ֆուտբոլիստները որոշել էին խաղադաշտ դուրս չգալ նոյեմբերի 21-ին կայանալիք «Կրասնոդարի» դեմ խաղում, սակայն մենք կարողացանք փոխել նրանց որոշումը: Ես շատ լավ եմ հասկանում նաև ֆուտբոլիստներին, բայց ակումբը տարեսկզբից չի ֆինանսավորվել»,- Խուդյակովի խոսքերն է փոխանցում Sport24-ը:
Հիշեցնենք, որ «Տամբովում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Վարազդատ Հարոյանը: