Մադրիդի «Ռեալն» ու Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում նոր պայմանագիր կկնքեն:
AS պարբերականի հաղորդմամբ, կողմերը 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Հաղորդվում է, որ մնացել են ֆինանսական որոշ մանրամասներ քննարկել: Բանակցությունները վարում են անձամբ Ռամոսն ու Ֆլորենտինո Պերեսը:
Ռամոսը «Ռեալի» կազմում է 2005/06 մրցաշրջանից: Ընդհանուր առմամբ, «արքայական թիմի» կազմում մասնակցել է 660 խաղի: