Իսպանական կայքերը հայտնում են, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խնդրել է՝ ձմռանն ուժեղացնել պաշտպանությունը:
Կատալոնական ակումբի ուշադրության կենտրոնում են «Ման. Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան, «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերն ու «Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը:
Առաջնայինը Գարսիայի տրանսֆերն է, որը ձախողելու դեպքում «Բարսան» կկենտրոնանա Ռյուդիգերի տրանսֆերի վրա:
Հաղորդվում է, որ «Չելսին» պատրաստ է բանակցել. կողմ է նաև ֆուտբոլիստը: 27-ամյա պաշտպանն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում կայուն խաղաժամանակ չունի: