Բելգիացի հարձակվողական ոճի կիսապաշտպան Կեվին Դե Բրույնեն արդեն բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի շահերն այժմ չեն ներկայացնում ոչ մի գործակալ, քանի որ ֆուտբոլիստի նախկին գործակալը ներգրավված էր ֆինանսական խարդախությունների մեջ, այդ պատճառով բելգիացին հրաժարվել է գործակալի ծառայություններից:
Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: