Ազգերի Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում այսօր Հայաստանի ազգային հավաքականն Թբիլիսիում մրցում է Վրաստանի ազգային թիմի հետ:
Հանդիպման 34-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականին առաջ մղեց Գևորգ Ղազարյանը:
Ընդամենը 2 րոպե անց Ղազարյանը կարող էր դուբլ ձևակերպել, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:
65-րդ րոպեին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն անվրեպ իրացրեց Վակոն: