Ազգերի Լիգայի խմբային փուլի C դիվիզիոնի 5-րդ տուրում Հայաստանի ու Վրաստանի հավաքականի հետ նույն խմբում ընդգրկված Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Էստոնիային:
Այս հաղթանակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 9 միավորով գլխավորում է 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Վրաստանի թիմը 6 միավորով 2-րդն է: Հայաստանի ազգային հավաքականը 3-րդն է 5 միավորով:
Հիշեցնենք, որ 5-րդ տուրի խաղում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա խաղում կմրցի Վրաստանի ընտրանու հետ: