Պաշտոնական խաղերից առաջ, մի շարք ազգային հավաքականներ ընկերական հանդիպումներ են անցկացրել:
Հունաստանի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Կիպրոսին: Նույն հաշվով Ալբանիան ուժեղ էր Կոսովոյից, Լիտվիան՝ Ֆարերյան կղզիներից, Բելգիան՝ Շվեյցարիայից:
Մալթան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը: Նույն հաշվով Լատվիան հաղթեց Սան Մարինոյին, Բուլղարիան՝ Ջիբրալթարին, Ավստրիան՝ Լյուքսեմբուրգին:
Մոնտենեգրո-Ղազախստան խաղում գոլեր չգրանցվեցին:
Ռումինիան, գերգոլառատ խաղում, 5-3 հաշվով հաղթեց Բելառուսին:
Դանիան 2 անպատասխան գնդակ ուղարկեց Շվեդիայի դարպասը: Նույն հաշվով Լեհաստանը հաղթեց Ուկրաինային, Ֆինլանդիան՝ աշխարհի չեմպիոն Ֆրանսիային:
Գերմանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն, իսկ Իտալիան 4-0 հաշվով ջախջախեց Էստոնիային: Նիդերլանդներին ու Իսպանիան փոխանակեցին մեկական գնդակ:
Պորտուգալիան 7-0 հաշվով ջախջախեց Անդորրայի հավաքականին: Ամբողջ խաղի ընթացքում Անդորրայի հավաքականը ոչ մի հարված չկատարեց Եվրոպայի չեմպիոնի դարպասի ուղղությամբ: