Նորվեգիայի և Իսրայելի հավաքականների նախատեսված ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով Նորվեգիայի առողջապահության նախարարությունն արգելել է անցակցնել հանդիպումը: