Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում Մյունխենի Բավարիան Դորտմունդում 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորուսիայի» նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին Ռոյսը բացեց հաշիվը: Առաջին կեսի ավելացված ժամանակում Ալաբան խփեց պատասխան գոլը: 2-րդ խաղակեսի սկզբում Լեվանդովսին առաջ մղեց մյունխենյան թիմին: 80-րդ րոպեին Սանեն հաշիվը դարձրեց 3:1, իսկ 3 րոպե անց Հոլանդը կրճատեց հաշվի տարբերությունը:
Այս հաղթանակից հետո «Բավարիան» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բորուսիան» 15 միավորով 3-րդն է:
Խաղի գոլերի տեսանյութն՝ այստեղ: