Իսպանական Լա լիգայի 9-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Բետիսին»: Կատալոնյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին: Արգենտինացին խաղադաշտ դուրս եկավ առաջին խաղակեսից հետո: Տանտերերի կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Դեմբելեն, Գրիզմանն ու Պեդրին:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 11 միավորով 8-րդն է:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ: