Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Լայպցիգը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրեյբուրգի» դարպասը: Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Կոնատեն, Սաբիցերն ու Անխելինյոն:
Այս խաղից հետո «Լայպցիգը» 16 միավորով առաջատար է: «Ֆրեյբուրգը» 6 միավորով 13-րդն է:
Տեսանյութն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
«Աուգսբուրգ»-«Հերտա»՝ 0:3
«Մայնց»-«Շալկե»՝ 2:2
«Շտուտգարտ»-«Անթրախտ»՝ 2:2
«Ունիոն»-«Արմինիա Բիլեֆելդ»՝ 5:0