«Ջենոայի» երիտասարդ կիսապաշտպան Նիկոլո Ռովելան կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այս մասին տեղեկացնում է Calciomercato-ն:
Հաղորդվում է, որ առաջիկայում ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի «բյանկոներիի» հետ և կկարողանա միանալ թիմին ամռանը:
Ռովելան այս մրցաշրջանում իր թիմի կազմում անցկացրել է 4 հանդիպում:
18-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 2.5 միլիոն եվրո: