«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է ESPN-ը: Հաղորդվում է, որ Նագելսմանի հետ «կարմիր սատանաներն» արդեն նախնական բանակցություն վարել են:
Նախկինում կար տեղեկություն, որ գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուների թվում են նաև Բրենդան Ռոջերսն ու Մաուրիսիո Պոչետինոն: Միաժամանակ, կար տեղեկություն, որ անգլիական գրանդի ղեկավարությունը վստահում է Սուլշերին՝ չնայած բացասական արդյունքներին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 6 տուրից հետո 7 միավորով «Յունայթեդը» 15-րդ տեղում է: