Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը ինստագրամում անդրադարձել է Արցախում ընթացող պատերազմին.
«Ես սարսափելի անհանգստությամբ եմ հետևում Հայաստանի մասին նորություններին։ Չնայած ծնվել եմ Ռուսաստանում, բայց ես միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչև հոգուս խորքում ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որը ես շատ եմ սիրում։ Հայերը չեն սկսել ու չեն ցանկանում այս պատերազմը։ Զոհվում են անմեղ մարդիկ ու երեխաներ։ Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին։ Հայերը կողմ են խաղաղության»,- գրել է Կարեն Խաչանովը։
https://www.instagram.com/p/CF0JnuAoXaI/?utm_source=ig_web_button_share_sheet