«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան հայտնել է, որ թուրինյան ակումբը ՉԼ այս մրցաշրջանում իր առջև բարձր նպատակներ է դնելու։
«Առաջին անգամ «Յուվենտուս» տեղափոխվել եմ, երբ դեռ շատ երիտասարդ էի, երազում էի վերադառնալ այստեղ։
«Յուվենտուսից» հեռանալու որոշումը ես չէի կայացրել։ Երջանիկ էի Մադրիդում, բայց հիմա ինձ համար այստեղ լինելը կարևոր է։ Այս տարիների ընթացքում կապ եմ պահել նախկին թիմակիցներիս հետ։
Ակումբում առաջին շրջանս հիանալի է եղել, բայց հիմա նոր առաջադրանքներ պիտի կատարենք։
Չեմպիոնների լիգան շատ կարևոր է «Յուվենտուսի» համար։ Եթե այս տարի հաղթենք այն, ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ։ Ուզում ենք հաղթել այդ մրցաշարը»,-Մորատայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Ավելի վաղ Մորատան ասել էր, որ այս մրցաշրջանում ուզում է 35 գոլ խփել։