Բրազիլիայի առաջնության 34-րդ տուրում «Գրեմիոն» սեփական հարկի տակ անսպասելիորեն պարտվել է «Պալմեյրասին»՝ 1-2, և կորցրել է չեմպիոն դառնալու հնարավորությունից:
«Ֆլամենգոն» Բրազիլիայիա առաջնության ավարտից 4 տուր առաջ հռչակվել է երկրի չեմպիոն:
Ավելացնենք, որ սա «Ֆլամենգոյի» 7-րդ չեմպիոնությունն է: Թիմն ահա այսպես է տոնել չեմպիոնությունը.

Հիշեցնենք, որ «Ֆլամենգոն» հաղթել է նաև Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում՝ եզրափակչում առավելության հասնելով «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ՝ 2-1: