Շախմատ-960-ի Chess9LX օնլայն մրցաշարի 6-րդ տուրում ևս Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց: Երրորդ անընդմեջ հաղթանակը կայացավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսի նկատմամբ:
Մինչ այս, խաղային երկրորդ օրը Արոնյանը հաղթել է Ալիրեզա Ֆիրուջային ու Պյոտր Սվիդլերին, իսկ առաջին երեք տուրում ոչ-ոքի էր խաղացել Կարուանայի, Նակամուրայի ու Սոյի հետ:
Այսպիսով, 6 տուրից հետո 4.5 միավորով միանձնյա առաջատարը Լևոն Արոնյանն է: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան ու Սոն:
Այսօր կայանալիք վերջին 3 տուրի շրջանակում հայ գրոսմայստերը կմրցի Կասպարովի, Վաշյե-Լագրավի ու Կարլսենի հետ:
Հիշեցնենք, որ մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլլար: