Հարձակվող Ալվարո Մորատան ցանկանում է հեռանալ «Ատլետիկոյից»: Այս մասին տեղեկացնում է Cuatro-ն։
Աղբյուրի հաղորդմամբ, 27-ամյա հարձակվողն ակումբի ղեկավարությանը հայտնել է ակումբը լքելու ցանկության մասին:
Մորատան կարծում է, որ նա ավելի շատ խաղաժամանակի է արժանի: Իսպանացին կցանկանար տեղափոխվել այնպիսի թիմ, որտեղ կլինի հիմնական կազմի խաղացող:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լուրեր կային այն մասին, որ Ալվարոն կարող է վերադառնալ «Յուվենտուս»: