Իտալական ամենահեղինակավոր կայքերից մեկը՝ Corriere dello sport-ը տվել է իր գնահատականը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռոմայի» առաջին ընկերական խաղին»: «Ռոման» 4-2 հաշվով հաղթել է «Սամբենեդետեսեին», իսկ գոլերից մեկը խփել է Հենրիխ Մխիթարյանը.
«Լավ մեկնարկ հռոմեական թիմի համար: Ֆոնսեկան զրկված էր 10 խաղացողից՝ վնասվածքների ու հավաքականներ հրավիրվելու պատճառով: Խաղադաշտում լավագույններից մեկը Գոնսալո Վիլյարն էր, ով դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: Լավ խաղաց նաև Մխիթարյանը, ով մեկ անգամ չէ, որ վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ»,-գրել է իտալական կայքը: