Իտալական «Ինվիկտասաուրոյի» պատանեկան թիմի մարզիչը հեռացվել է այն բանից հետո, երբ իր թիմը 27:0 հաշվով հաղթել է «Մարինա Կալչոյին», հայտնում է Football Italia-ն:
Նման որոշման պատճառ է դարձել մրցակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքը:
Մեկնաբանելով իրավիճակը՝ «Ինվիկտասաուրոյի» նախագահ Պաուլո Բրոգելին ասել է.
«Մենք շոկի ենթարկվեցինք, երբ լսեցինք, որ մեր պատանեկան թիմը 27:0 հաշվով հաղթել է «Մարինա Կալչոյին»: Խորապես ցավում ենք, որ նման բան է տեղի ունեցել: Սա հակասում է պատանեկան ֆուտբոլի արժեքներին: Մրցակցին միշտ պետք է հարգել, իսկ այսօր դա տեղի չունեցավ:
Որպես նապագահ՝ անկեղծորեն ներողություն եմ խնդրում «Մարինա Կալչո» թիմից: Հայտարարում եմ, որ ակումբի ղեկավարությունը միաձայն որոշել է հեռացնել մարզիչ Ռիչինիին: Մեր մարզիչները պարտավոր են ոչ միայն մարզել պատանի ֆուտբոլիստներին, այլև՝ նախևառաջ դաստիարակել նրանց: Այսօր դա չեղավ»,- ասել է ակումբի նախագահը: