«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը կարիերան կարող է շարունակել Իտալիայի Ա սերիայում:
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «արքայական» ակումբն ու «Միլանը» բանակցում են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: «Ռոսոներիները» ցանկանում են վարձակալել Դիասին հետագայում նրա ամբողջական տրանսֆերը գնելու պայմանով:
Դիասը 2019 թվականի հունվարից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: 21-ամյա ֆուտբոլիստը միացել է «բլանկոսներին» «Մանչեսթեր Սիթիից»:
«Ռեալում» անցկացրած 15 խաղերում Բրահիմը 1 գոլ է խփել: