«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի լավագույն խաղացող:
Կիսաեզրափակչում մյունխենցիները 3-0 հաշվով հաղթեց «Լիոնին», իսկ 25-ամյա գերմանացին գոլային փոխանցում և դուբլ ձևակերպեց:
Բացի Գնաբրիից, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես նաև ՊՍԺ-ի խաղացողներ Նեյմարը և Անխել Դի Մարիան:
Gnabry takes after his match-winning double in the semis! #UCLPOTW | @FTBSantander | #UCL pic.twitter.com/JrqC4ujRQS
— UEFA Champions League (@ChampionsLeague) August 21, 2020
«Բավարիան» եզրափակչում կխաղա ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին Լիսաբոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 3,25 գործակցով, ոչ ոքին՝ 4,2, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 2,05։