Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն հավաստիացրել է, որ Լիոնել Մեսսին չի հեռանա ակումբից և կդառնա թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի դավանած ֆուտբոլի առանցքային մասնիկը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
«Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է և նա չի հեռանա մեր ակումբից: Խոսել եմ Կումանի հետ և նա ինձ ասել է, որ մեծ հույսեր է կապում Լեոյի հետ»,- ասել է Բարտոմեուն:
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացուն իր կազմում է ցանկանում տեսնել Միլանի «Ինտերը»: