«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան ցանկանում է հեռանալ անգլիական գրանդից, հաղորդում է Goal.com-ը: Բրազիլացու ծառայություններով հետաքրքրված են «Բենֆիկան» և մի շարք իսպանական ակումբներ:
Բրունու Ֆերնանդեշի գալն ու այլ կիսապաշտպան գնելու՝ Սուլշերի մտադրությունը Պերեյրային ստիպել է նման որոշում կայացնել:
Պերեյրան 2012 թ-ից «Յունայթեդի» ակադեմիայում է:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ, իսկ պայմանագիրը սահմանված է մինչև 2023 թ.: