«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ասել է, որ ինքը խոսել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ այն մասին, որ France Football ամսագիրը որոշում է կայացրել չանցկացնել «Ոսկե գնդակ» մրցակաբաշխությունը 2020-ի վերջին` կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ըստ Ռումենիգեի, ՖԻՖԱ-ն քննարկում է այս մրցանակը հանձնելու հնարավորությունը:
«Ինֆանտինոյի հետ հեռախոսազրույց եմ ունեցել: ՖԻՖԱ-ն այժմ լրջորեն քննարկում է «Ոսկե գնդակ-2020»-ը պարգևատրելու հնարավորությունը»,- մեջբերում է գերմանական ակումբի նախագահին Bayern & Germany-ը: