ՀԱՅ     РУС
Որոնում


Արգենտինայի նախագահը պաշտպանել է Մարադոնային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ / Հարավային Ամերիկա
Արգենտինայի նախագահը պաշտպանել է Մարադոնային
16:08 29.07.2010

Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդեսը, մեկնաբանելով Դիեգո  Մարադոնայի և Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խուլիո Գրոնդոնայի ընդհարումը, պաշտպանել է երկրի հավաքականի մարզչին:


Նշենք, որ Մարադոնան չի կարողացել համաձայնության գալ ֆեդերացիայի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, ինչից հետո կողմերը սկսել են մեղադրել միմյանց:


«Դիեգոն միշտ էլ սրտանց պաշտպանել է Արգենտինայի հավաքականի շահերը: Բոլորս էլ ունենք լավ և վատ կողմեր, բայց մենք փորձում ենք մատուցել մեզ լավագույնս, երբ ներկայացնում ենք մի ողջ երկիր և մեր մարզաշապիկների վրա կրում ենք հայրենիքի դրոշը: Դա շատ կարևոր է», - Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում  Marca-ն:   





 
 
Կասիլյասը ցանկանում է խաղալ բրազիլացիների դեմ 10:02 07.09.2010
Կասիլյասը ցանկանում է խաղալ բրազիլացիների դեմ
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ շատ է ցանկանում ընկերական հանդիպում անցկացնել Բրազիլիայի հավաքականի հետ:...
ավելին
 
Մանու Մենեզեսը հույսեր է կապում Ռոնալդինյոյի հետ 14:38 06.09.2010
Մանու Մենեզեսը հույսեր է կապում Ռոնալդինյոյի հետ
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսը պատրաստվում է “Միլանի” կիսապաշտպան Ռոնալդինյոյին հնարավորություն տալ ամրապնդվել ազգային հավաքականում, հաղորդում է Gazzetta dello Sport-ը: Հիշեցնենք, որ Դունգայի ղեկավարման ժամանակ “Ոսկե գնդակի” արժանացած ֆուտբոլիստը հազվադեպ էր հրավիրվում հավաքական:...
ավելին
 
Մարադոնան չի պատասխանում զանգերին 14:57 02.09.2010
Մարադոնան չի պատասխանում զանգերին
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սերխիո Բատիստան հայտարարել է, որ հավաքականի նախկին ղեկավար Դիեգո Մարադոնայի հետ կապ հաստատելու իր բոլոր փորձերը մինչ այժմ ձախողվել են:...
ավելին
 
Սոլարին կխաղա Պենյարոլում 10:50 02.09.2010
Սոլարին կխաղա Պենյարոլում
Հայտնի կիսապաշտպան Սանտյագո Սոլարին որոշել է լքել մեքսիկական «Ատլանտե» ակումբը: 33-ամյա ֆուտբոլիստն այսուհետեւ հանդես կգա ուրուգվայական «Պենյարոլ» ֆուտբոլային ակումբում: Հիշեցնենք, որ Սոլարին մեծ ճանաչում ստացավ Մադրիդի «Ռեալի» կազմում, սակայն հիշարժան են նաեւ նրա ելույթները «Ատլետիկոում», «Ինտերում» «Ռիվեր Փլեյթում» եւ «Սան Լորենսոում»:...
ավելին
 
2014-ին Բրազիլիան ահռելի ճնշման տակ է լինելու 11:17 25.08.2010
2014-ին Բրազիլիան ահռելի ճնշման տակ է լինելու
Բրազիլիացի մասնագետ Կարլոս Ալբերտո Պարեյրան, ում գլխավորությամբ «Սելեսաոն» 1994 թվականին 4-րդ անգամ հռչակվեց Աշխարհի չեմպիոն, խոստովանել է, որ 2014թ. Աշխարհի առաջնությանը Բրազիլիայի հավաքականը լուրջ ճնշման տակ է գտնվելու:...
ավելին
1  2  3  4  5  ... 41 
Նորություններ
07.09.2010
06.09.2010
05.09.2010
04.09.2010
03.09.2010
02.09.2010
01.09.2010


 


 




"Մեդիա Սթայլ" ՍՊԸ

Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2,  

Հեռ՝ +374 (10) 52 17 75 (512), +374 (91) 23 90 38

Էլ. փոստ` editor@armsport.am

Գովազդի բաժին 

Հասցե՝ ք. Երևան, Նորդ Բիզնես Կենտրոն

Հյուսիսային պող. 1, գրասենյակ 11

Հեռ.՝+374 (99) 10 90 40, +374 (10) 53 93 90/91

Էլ. փոստ` info@lab.am


Գովազդային պայմաններ  Developed by Smart Systems LLC

2009 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը ArmSport.am-ին պարտադիր է:
Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ArmSport.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Facebook