Վերսկսվեց ՌՊԼ-ն. հենց սկզբում գոլառատ խաղեր: «Ախմատը» արտագնա խաղում 4-2 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին», իսկ «Սոչին», մրցելով «Ռոստովի» պատանիների հետ, հաղթեց ոչ ֆուտբոլային՝ 10-1 հաշվով:
Եվրոպա Լիգայի ուղեգրի համար պայքարող «Ռոստովը» չկարողացավ խաղին ներկայանալ հիմնական թիմով. ամբողջ թիմը մեկուսացած է:
Առաջինը հաջողության հասան հյուրերը. առաջին րոպեին Ռոմանովը առաջ մղեց «Ռոստովին»: Սակայն, դա «Ռոստովի» միակ գնդակն էր խաղում, իսկ որպես պատասխան հյուրերը ստացան 10 գնդակ: Այլ հարց է, թե արդյո՞ք պետք էր այդպես վարվել պատանի խաղացողների հետ: «Սոչիից» հեթ-տրիկ ձևակերպեց Ալեքսանդր Կոկորինը, դուբլ ձևակերպեց Զաբոլոտնին, դուբլ ձևակերպեց Պոլոզը, մեկական անգամ աչքի ընկան Մոստովոյը, Կոլդունովը ու Նովոսելցևը: «Սոչիի» կազմում խաղաժամանակ չստացավ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ «Ռոստովի» կազմում երկրորդ խաղակեսի սկզբում դաշտ դուրս եկավ 17-ամյա Սերգեյ Կոչկանյանը: