Իտալական «Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը կերկարաձգի պայմանագիրը նեապոլյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը մերժել է «Չելսիի» և «Ինտերի» առաջարկները:
Նոր պայմանագիրը գործելու է մինչև 2022 թվականը:
Հիշեցնենք, որ Մերտենսի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է այս ամռանը:
Բելգիացին «Նապոլի» էր տեղափոխվել 2013 թվականին: