Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է «Մարսելի» պաշտպան Բուբաքար Քամարի ծառայություններով, հաղորդում է Goal-ը։
Նշվում է, որ լոնդոնյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել պաշտպանի համար:
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Քամարը Ֆրանսիայի ավարտված մրցաշրջանում դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։