ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է լուրերը, որոնց համաձայն նա կարող է գլխավորել «Բավարիան»։ Մյունխենյան ակումբը կիրակի երեկոյան հեռացրեց Նիկո Կովաչին։
«Ես ՊՍԺ-ի մարզիչն եմ, այդ իսկ պատճառով այդ հարցերը («Բավարիան» գլխավորելու/խմբ․) ինձ չեն հետաքրքրում։ Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ ու այլ թիմերի մասին մտածել չեմ կարող»,-Տուխելի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
«Բավարիան» գլխավորելու թեկնածուների թվում են նաև Ժոզե Մոուրինյուն և Մասիմիլիանո Ալեգրին։
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում չորեքշաբթի կհանդիպի «Բրյուգեին»։