«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է նոր թիմում ադապտացվելու մասին։
«Չեմ կարծում, թե դուք արդեն տեսել եք իրական Էրիկսենին։ Ես կարող եմ կատարելագործվել ու հուսով եմ՝ ավելի շատ գոլեր կխփեմ։
Ես գոլ խփեցի «Նապոլիի» դեմ խաղում, սակայն դա չօգնեց թիմին, այնպես որ դա ինձ համար որևէ նշանակություն չունի։ Դա ուղղակի հաջողակ փորձ էր։ Ես մի քանի պահ ունեի, բայց գուցե շտապում էի։
Ամեն ինչ ավելի լավ է ընթանում, ու ես կարծում եմ, որ այստեղ գալը ճիշտ որոշում էր։ Ինձ շատ ջերմ են ընդունել թե՛ երկրպագուները, թե՛ թիմակիցները»,-Էրիկսենի խոսքն է մեջբերում Football Italia-ն։