Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է իսպանական Պրիմերայի 5-րդ տուրի՝ «Գրանադայի» հետ արտագնա հանդիպման մասին:
«Արտագնա խաղերում մենք դեռ լավ արդյունքների չենք հասնում։ «Օսասունայի» հետ խաղում չկարողացանք հաղթել։ Պետք է փոխել այդ միտումը։ Նման հանդիպումները կարող են որոշել առաջնության ճակատագիրը։
«Գրանադան» լավ մեկնարկեց։ Նորեկները վտանգավոր են մեկնարկի ժամանակ։ «Գրանադան» ակտիվ է խաղում և լայնորեն գործում հարձակման մեջ։ Նրանց հաջող մեկնարկը համառ աշխատանքի արդյունքն է։ Մենք գնում ենք այնտեղ հաղթանակի համար։ Տեսնենք, արդյոք Դեմբելեն կզբաղեցնի Ֆատիի տեղը։ Նրանք դեռ չեն խաղացել և չեն էլ մարզվել միասին։
Մեսսին լավ տեսք ուներ «Բորուսիայի» հետ խաղում, չնայած, որ նախկինում չէր խաղում։ Հույս ունենք, որ նա մարզավիճակ կհավաքի և կլավացնի մեր արդյունքները», — Վալվերդեի խոսքը մեջբերում է Marca-ն: