Գերմանիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Դյուսելդորֆը» ընդունել էր «Շալկեին»։
53-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ «Շալկեին» առաջ մղեց Ուեսթոն ՄաքՔենին։ 63-րդ րոպեին Ռոուեն Հենինգսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
68-րդ րոպեին Կենան Կարամանը խփեց «Դյուսելդորֆի» 2-րդ գնդակը՝ ապահովելով տանտերերի հաղթանակը։
Այսպիսով, «Շալկեն» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնության վերսկսումից հետո։