«Տոտենհեմի» պաշտպան Սերժ Օրյեն հերթական անգամ խախտել է կարանտինային ինքնամեկուսացման կանոնները։
27-ամյա իվուարցին նախօրեին սոցցանցերում վարսավիրի հետ նոր սանրվածքով լուսանկար էր հրապարակել, ու երկրպագուներն ուշադրություն էին դարձրել նրան, որ ֆուտբոլիստը 3-րդ անգամ է խախտում կառավարության կարգադրությունը։
Մեկ ամիս առաջ Օրյեն հասցրել էր տեսանյութ հրապարակել, որտեղ ինքը մարզվում է իր թիմակից Մուսա Սիսոկոյի հետ, բայց հետո արագ ջնջել էր հրապարակումը, իսկ դրանից հետո վազելու էր դուրս եկել ընկերներից մեկի հետ, ինչը նույնպես տեսանյութում երևում էր։