Բուկայո Սական Կրիշտիանու Ռոնալդուին կատարյալ օրինակ է անվանել։
«Արսենալի» եզրային հարձակվողը նշել է, որ նպատակ ունի մրցաշրջանում 60-70 հանդիպում անցկացնել՝ ինչպես Կրիշտիանու Ռոնալդուի նման խաղացողները:
«Արտետան ինձ ասաց, որ բոլոր բարձրակարգ խաղացողները դա անում են (մեկ մրցաշրջանում շատ հանդիպումներ են խաղում՝ ArmSport): Եթե ցանկանում եմ հասնել այս մակարդակին, ապա պետք է պատրաստ լինեմ այդքան հանդիպումներ անցկացնելու և փորձեմ օգնել թիմին հաղթել յուրաքանչյուրում։
Ռոնալդուն դրա կատարյալ օրինակն էր։ Նա պարզապես պայթեց և դարձավ գոլ խփելու մեքենա, և ես կարծում եմ, որ ոգեշնչեց շատ ֆուտբոլիստների՝ փորձելու գնալ իր հետքերով:
Միևնույն ժամանակ, ես պարզապես ցանկանում եմ լինել ինքս ինձ նման և անել այն, ինչ անհրաժեշտ է «Արսենալի» համար խաղալու և հաղթելու համար»,- Սակայի խոսքերն է փոխանցում Mirror-ը։