«Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար Կապանին»․ առաջին խաղակեսը ավարտվեց։ Հաշիվը՝ 2։0: Կապանյան թիմը մնացել է 10 հոգով։ Մրցավարը “ձեռքով” խաղի համար հեռացրել է Աննան Մենսահին։ Հանդիպման հաշիվը բացել է Արաս Օզբիլիսը՝ անվրեպ իրացնելով 11մ տուգանային հարվածը։ Իսկ ահա տանտերերի խփած երկրորդ գնդակը շատ գեղեցիկ էր․ աչքի ընկավ Կառլեն Մկրտչյանը։