Իտալական «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն խոսել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և առաջիկա միլանյան դերբիի մասին, տեղեկացնում է The Sun-ը:
Պարզ է, որ այսօր «Միլանին» հեշտ հանդիպում չի սպասվում:
«Ինտերը» մինչև վերջ պայքարելու է Չեմպիոնական տիտղոսի համար: Կոնտեն չի կարող համակերպվել երկրորդ հորիզոնականի հետ:
Նա կորցնում է ինքնակառավարումը, եթե թիմը պարտություն է կրում: Նման պահերին դուք նույնիսկ չեք համարձակվում խոսել Անտոնիոյի հետ:
Կոնտեն լավագույն մարզիչն է, ում հետ երբևէ աշխատել եմ: Նա էր այն խթանը, որը ինձ ստիպեց մտածել մարզչական կարիերայի մասին»,-հայտարարել է Պիռլոն:
Հիշեցնենք, որ այսօր կայանալու է միլանյան դերբին: «Ինտեր»-«Միլան» հանդիպումը մեկնարկելու է 23:45-ին: