Իտալական «Միլանի» և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն խոսել է առաջիկա միլանյան դերբիի մասին, հաղորդում է Sky Italia-ն:
«Ակումբների միջև կա 19 միավորի տարբերություն, բայց սա յուրահատուկ հանդիպում է, որտեղ թվերը կորցնում են իրենց ուժը:
«Ինտերը» լավ մարզավիճակում է, սակայն, երկու թիմերն էլ գիտեն՝ այս հանդիպումը կարող է ազդել մրցաշրջանի մնացած հատվածի վրա: Սա միայն միավորների հարց չէ: Հաղթանակը դրական ազդեցություն է ունենում թիմի ինքնագնահատականի վրա:
Իբրահիմովիչը կարևոր դեր է խաղում հանդերձարանում, քանի որ բարձրացնում է թիմի կենտրոնացման մակարդակը: Նա շատ պահանջկոտ է և ցանկանում է, որ բոլորը նվիրվեն խաղին: Ես դա գիտեմ իմ սեփական փորձից:
Իբրան մարզման ընթացքում կարող է ձեզ դեմ տալ պատին, գոռալ և նույնիսկ հարվածել ձեզ: Ես նրա նման ընդամենը մի քանի հոգու գիտեի»,-անկեղծացել է Պիռլոն:
Հիշեցնենք, որ «Ինտեր»-«Միլան» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 9-ին, ժամը՝ 23:45-ին: