VBET ՀՊԼ 27-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտի» նկատմամբ:
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆելիպե Ֆիրմիոն, Գևորգ Ղազարյանն ու Սերժ Դեբլեն:
Այս հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան», որն այսօր հաղթել էր «Արարատին»:
VBET ՀՊԼ 27-րդ տուրի ևս երկու խաղ կկայանա ապրիլի 16-ին: