ԱՊԼ 20-րդ տուրում «Լիվերպուլն» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Լեսթերին»:
Հյուրերը 16-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն Սալահը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը: 59-րդ րոպեին Լուկմանը խփեց հաղթական գոլը:
Այս խաղից հետո «Լիվերպուլն» 41 միավորով 2-րդն է:
«Լեսթերը» 9-րդն է 25 միավորով: