Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը տեղափոխվում է «Ինտեր»։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, Էրիկսենը վաղը ժամանելու է Միլան, որպեսզի բուժզննում անցնի «Ինտերում»։ Այնուհետև Էրիկսենը պայմանագիր կստորագրի ակումբի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենը պայմանագիր կկնքի «ներաձուրիների» հետ մինչև 2024 թվականը տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշենք, որ երեկ կայացած «Սաութհեմփթոն» — «Տոտենհեմ» խաղում (1-1) Էրիկսենը հայտավորված չէր։