ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի А խմբի 1-ին տուրում Թել Ավիվի «Մաքքաբին» սեփական հարկի տակ մրցում է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ։
Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 3:1 հաշվով: Իսրայելական թիմը 13-րդ րոպեին բացել է հաշիվը: 4 րոպե անց Էմբալոն խփել է պատասխան գոլը: 32-րդ րոպեին տանտերերը հաշիվը դարձրել են 2:1, իսկ ավելացված ժամանակում դիպուկ են իրացրել 1 մետրանոցը: