ԱՊԼ-ի 4-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք խաղեր:
Ամենասպասվածը «Մանչեսթեր Յունայթեդի» տնային խաղն էր: Ի վերջո, ԿրիՌոն 12 տարի անց «տանն» էր: Երեկոն ստացվեց: «Յունայթեդը» հաղթեց 4-1 հաշվով, իսկ հաղթող թիմի կազմում շշմեցուցիչ էր Ռոնալդուն՝ դառնալով դուբլի հեղինակ: Եվս մեկական անգամ աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշն ու Ջեսի Լինգարդը:
«Մանչեսթեր Սիթին» արտագնա հաղթանակի հասավ «Լեսթերի» նկատմամբ: 62-րդ րոպեին խաղի միակ գնդակը հեղինակեց Բերնարդու Սիլվան:
Նոր մրցաշրջանում առաջին հաղթանակը տոնեց Լոնդոնի «Արսենալը»: Մեկնարկային 3 պարտությունից հետո Արտետայի թիմը տանը 1-0 հաշվով հաղթեց «Նորվիչին»: 66-րդ րոպին դիպուկ էր Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Այս պահին առաջնության միանձնյա առաջատարը 10 միավորով «Մանչեսթեր Յունայթեդն» է: