Sky Sports-ի հաղորդմամբ, «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:
Կատալոնական ակումբը 27-ամյա խաղացողին մտադիր է «փախցնել» այլ ակումբներից: Նախկինում հաղորդվում էր, որ դանիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը»: Նշվում էր նաև, որ արդեն կա նախնական համաձայնություն:
Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում խաղում է 2013 թ-ից: Այս մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում անցկացրած 20 խաղում դանիացին դարձել է 2-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրն ավարտվում է այս տարվա ամռանը: