«Լեսթեր Սիթին» կողմնորոշվել է կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի փոխարինողի հարցում, ում ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:
Ինչպես հայտնում է Football.London-ը, եթե Մեդիսոնը հեռանա, ապա «աղվեսները» մտադիր են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լեսթերը» երկու առաջարկ է ստացել Մեդիսոնի վերաբերյալ: «Արսենալը» գումար և իր խաղացողներից մեկին է առաջարկել: Նման առաջարկ է արել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին»: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 70 մլն եվրո։
Ինքը ՝ 24-ամյա ֆուտբոլիստը, հետաքրքրված է «Արսենալ» տեղափոխությամբ, սակայն բանակցությունները դանդաղ են ընթանում:
Լինգարդը, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրեց «Վեսթ Հեմ Յունայթեդում», վերջերս վարակվել է կորոնավիրուսով: Դրա պատճառով 28-ամյա ֆուտբոլիստը բաց թողեց «Մանչեսթեր Յունայթեդ»-«Էվերթոն» ընկերական հանդիպումը (4-0):