Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչներ «Շիրակն» ու «Ուրարտու-2»-ն ընկերական հանդիպում են անցկացրել Դիլիջանում: Մարզային թիմը հաղթել է 3-1 հաշվով:
«Շիրակից» դուբլի հեղինակ է դարձել Արման Ասլանյանը, մեկ գոլ էլ խփել է Դավիթ Ղանդիլյանը:
Հիշեցնենք, որ «Շիրակը» հրաժարվել մյուս մրցաշրջանում ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունքից և մյուս մրցաշրջանում խաղալու է Առաջին խմբում: