Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել է 33-րդ տուրի վերջին հանդիպումը: «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիսթալ Փելասին» ու հաղթեց (2:1), չնայած առաջին խաղակեսից հետո պարտվում էր (0: 1):
12-րդ րոպեին Վիլֆրիդ Զաան Էզեի փոխանցումից հետո հաշվի մեջ առաջ մղեց «Քրիսթալ Փելասին»: 50-րդ րոպեին «Լեսթերը» հավասարեցրեց հաշիվը Տիմոտի Կաստանի հարվածից հետո, իսկ Կելեչի Իհեանաչոն հաղթանակ բերեց 80-րդ րոպեին:
«Լեսթերը» վաստակեց 62 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 3-րդ տեղը: «Քրիսթալ Փելասն» ունի 38 միավոր և 13-րդ հորիզոնականում է: