Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն այս պահին վարձակալության հիմունքներով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում», կիսվել է 2015 թվականին «Արքայական ակումբ» տեղափոխվելու հետ կապված հիշողություններով, այդ ժամանակ նա 16 տարեկան էր.
«Դա խելահեղություն էր, եթե անկեղծ: Ես մինչև վերջ չէի գիտակցում, թե ինչ է տեղի ունենում, քանի որ երեխա էի: Ես միշտ ինքս ինձնից ավելին էի սպասում: Ամենադժվարն այնպես անելն էր, որ ես ինքս ինձնից գոհ լինեմ: «Ռեալի» ֆուտբոլիստների հետ միշտ մեծ հույսեր են կապում, և դրանց պետք է համապատասխանել, եթե ցանկանում ես խաղալ նման մեծ ակումբում»,- Էդեգորի խոսքերն է փոխանցում AS-ը:
Էդեգորը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Արսենալ». վարձակալությունը նախատեսված է մինչև այս տարվա ամառը: «Զինագործների» կազմում 22-ամյա նորվեգացի կիսապաշտպանը ԱՊԼ-ի 6 հանդիպման է մասնակցել, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: